Հանրահավաք և երթ մարտի 1-ին, ժամը 15:00, Մատենադարանի հարող տարածք

ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵ՜Ր

Մարտի 1-ին լրանում է մեկ տարին այն օրից, երբ Հայաստանում իշխող հանցավոր վարչակարգը իրագործեց սպանդով ուղեկցված պետական հեղաշրջում` գրելով մեր ժողովրդի պատմության ամենասև էջերից մեկը:
Սակայն նույնիսկ այս հրեշավոր հանցագործությունն ի վիճակի չի լինելու կանգնեցնել հայ հասարակությանն իր իրավունքների համար պայքարում: Այս պայքարի կարևոր հանգրվան է մարտի 1-ին կայանալիք հանրահավաքը: Բոլորին կոչ ենք անում միահամուռ մասնակցել հանրահավաքին, որովհետև`
-մենք ավարտելու ենք այն գործը, որի համար կյանք տվեցին մեր ընկերները
-մենք հասնելու ենք նրան, որ արդարադատության առաջ կանգնեն մարտիմեկյան սպանդի պատասխանատուները
-մենք հասնելու ենք այն բանին, որ ազատ արձակվեն մեր պատանդ ընկերները
-մենք պաշտպանելու ենք հարյուր հազարավոր մեր համաքաղաքացիներին, ում դեմ վարչախումբը հայտարարել է հարկային ու տնտեսական պատերազմ
-մենք չենք ընկրկելու այն ապօրինությունների դեմ, որ ամեն օր տեղի են ունենում մեր երկրում

ՄԱՐՏԻ 1-ԻՆ, ԺԱՄԸ 15:00` ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Զանգվածային միջոցառումների "Time-Out" քաղաքական պայքարում, ակտիվ պայքար դատարաններում և այլուր, ՀԱԿ-ի կառուցվածքային ձևավորում

Փաստորեն Հայ ազգային կոնգրեսը այսպես կոչված "Time-Out" վերցրեց զանգվածային միջոցառումների անցկացման հարցում և իր պայքարը որոշ ժամանակով (2-3 ամիս) կտեղափոխի այլ հարթություն: Այս, առաջին հայացքից տարօրինակ թվացող, քայլի հիմնական հիմնավորումը Ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող իրադարձություններն են: Քայլը սակայն միայն առաջին հայացքից է տարօրինակ թվում: Բայց եթե մենք սառը գլխով վերլուծենք երեկվա հանրահավաքում նախագահ Տեր-Պետրոսյանի ելույթը, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի:

Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի երեկվա մարտավարական քայլը շատ նման է Մարթին Լյութեր Քինգի (Martin Luther King) շարժման կողմից կազմակերպված Բիրմինգեմյան բողոքի ակցիաներից առաջ տեղի ունեցած իրադարձություններին: Իսկ ինչ էր այնտեղ տեղի ունեցել?

Մարթին Լյութերը և նրա համակիրները որոշում են բողոքի լայնածավալ ակցիաներ իրականացնել (նստացույցեր, երթեր, բոյկոտներ և այլն) Ալաբամա նահանգի Բիրմինգեմ քաղաքում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բիրմինգեմը աֆրո-ամերիկացիների նկատմամբ խտրական վերաբերմունքի առումով առաջին տեղում էր ամբողջ ԱՄՆ-ում: Այդ բողոքի ակցիաների իրականացման ժամկետները համընկնում են քաղաքապետի ընտրությունների հետ, և Մարթին Լյութերը, մտավախություն ունենալով որ իրենց գործողությունները կշահարկվեն քաղաքապետի թեկնածուների կողմից, որորշում է ընդունում հետաձգել ակցիաները մինչև ընտրությունների ավարտը: Որոշումը ինչպես և մեր դեպքում միանշանակ չի ընդունվում նրա համակիրների կողմից:

Ընտրությունները տեղի են ունենում և պարզվում է առաջին փուլով հաղթող չկա և պետք է երկրորդ փուլ տեղի ունենա: Այս անգամ կրկին ակցիաները հետաձգվում են` աչքի առաջ ունենալով շարժման համակիրների նոսրացող շարքերը: Այնուամենայնիվ, երկրորդ փուլից հետո ակցիաները տեղի են ունենում` ներգրավելով ժողովրդական նոր ու նոր զանգվածներ և ի վերջո հասնում իրենց նպատակին:

Կարծում եմ մեր մոտ հիմա նույն սցենարի կրկնությունն է տեղի ունենում, և մենք դադար ենք տալիս միայն ու միայն ուրիշների կողմից օգտագործված չլինելու պատճառով: Ու ինչպես Մարթին Լյութերենց դեպքում մենք էլ ցանկացած պահի կարող ենք նույն թափով վերսկսել զանգվածային միջոցառումները և անշեղորեն սլանալ դեպի Ազա'տ, Անկա'խ Հայաստան:

100-հազարանոց հանրահավաք և երթ Մատենադարանի մոտ` հոկտեմբերի 17-ին

Փաստորեն, ինչ տեղի ունեցավ նախորդ հանրահավաքին: Նախ փոխվել էր, ի սկզբանե հայտարարաված տեղը` Մատենադարանից դեպի Հյուսիսային պողոտա: Իհարկե այս փոփոխությունը զանազան մեկնաբանությունների տեղիք տվեց. թե իբր ՀԱԿ-ը նահանջ է կատարում, կամ որոշների կարծիքով էլ սա ընդհակառակը դիրքերի վերանվաճում էր: Ինչևէ փաստն այն էր, որ հանրահավաքը տեղի ունեցավ այնտեղ, ուր երբևէ հանրահավաք չէր էլ եղել:


Հանրահավաքի մասնակիցների թիվը, հաշվի առնելով նրա նախընտրական բնույթը, քիչ չէր: Իսկ ամենակարևորը մարդկանց ոգին ավելի բարձր էր, քան նախորդ` Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ: Իսկ արդեն հանրահավաքի ավարտից հետո, երբ հարթակից միացրեցին Շարժման երգերը, հանրահավաքը շատ արագ նվանվեց մինչ մարտիմեկյան մեր հանրահավաքներին` դրանց բնորոշ երգ ու պարով:

Հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու հոկտեմբերի 17-ին, իսկ ՀՀ առաջին նախագահն իր ելույթով կոչ արեց դրան մասնակցել հարյուր հազարներով: Այդ իսկ պատճառով էլ եկող հանրահավաքը պայմանականորեն անվանել ենք "100-հազարանոց հանրահավաք":

Իմ համեստ կարծիքով այդ օրը պատահական չէ ընտրված և նախագահ Տեր-Պետրոսյանը հատուկ շեշտեց հարյուր հազարների մասնակցության կարևորության հանգամանքը: Բանը կայանում է նրանում, որ սույն թվականի հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում տեղի են ունենալու "այսպես կոչված" նախագահական ընտրություններ, իսկ թե ինչ կապ կարող է ունենալ (կամ չի կարող ունենալ) այդ հանգամանքը մեր ռազմավարության հետ, թողնում եմ այս կայքի այցելուների քննարկմանը:

Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու' ես:

Հանրահավաք սեպտեմբերի 26-ին, ժամը 18.00, Հյուսիսային պողոտայում

Եվ ուրեմն, հարգելի համաքաղաքացիներ, ինչ է հիմա տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում: Ընդդիմությունը նուրբ ասած իրեն կոտորում է ամեն ինչ օրենքի շրջանակներում իրականացնելու համար, իսկ իշխանությունը բռնազավթած խունտան ամեն ինչ անում է այդ նույն օրենքները ոտնահարելու համար:

Սակայն, ինչպես Տեր-Պետրոսյանն ասաց նախորդ հանրահավաքում ավազակապետական բուրգը ճաքեր է տալիս: Այդ ճաքերից լավագույն և ամենաթարմ օրինականերից են օրենսդիր և դատական մարմինների ղեկավարների միաժամանակյա հրաժարականները: Դրանցից մեկը չափազանց սպասված էր, իսկ մյուսը այդքան էլ չէ:

Ի միջի այլոց մի ուշագրավ փաստ ևս, որը այդքան էլ չի կարևորվում մեր կողմից: Վերջերս փոխվել էր քաղբանտարկյալ Դավիթ Մաթևոսյանի վերաքննիչ բողոքը քննող դատարանի ամբողջ կազմը: Հարց է ծագում, թե` ինչու: Պատասխանը կարծում եմ ակնհայտ է, դատավորներն էլ ի վերջո երեխաներ ունեն, ովքեր ճիշտ չի լինի, որ ամաչեն իրենց ծնողների անբարո գործողություններից: Եվս մեկ փաստ. "իշխանության յուրացման գործով" դատաքննությունն էլ հանձնարարել են ոչ ավել ոչ պակաս Երևանի քրեական դատարանի նախագահին, ով մխչյանի մկան քավորն է: Փաստորեն սրանք էլ մարդ չունեն:

Հ.Գ. Վճռաբեկ դատարանի արդեն նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանի հրաժարականից հետո տպագիր մամուլում հրապարակում եղավ, որ իբր հիմա Մանուկյանը կարող է հանգիստ պարզ դեմքով փողոց դուրս գալ և ամաչելու բան չունենալ` չնայած որ մինչև վերջերս կատարել էր խունտայի բոլոր հրամանները: Բանը նրանումն է, որ նա դեմ է եղել մարտի 1-ի գործը դատարաններ ուղարկելուն, քանի որ դա հանգեցնելու էր ՀՀ դատական համակարգի կործանման, ինչը և տեղի ունեցավ:

Ինչևէ նրա հրաժարականից ուղիղ երկու օր հետո իմ ծանոթներից մեկը նրան հանդիպել է փողոցում` շատ հասարակ մի քաղաքացու պես (մի ձեռքին մի ձմերուկ, իսկ մյուս ձեռքին մի բրդուճ հաց ու պանիր): Ծանոթս, նախապես անձնապես չճանաչելով Մանուկյանին, այնպիսի մտերմիկ զրույցի է բռնվել նրա հետ, որ հետո ինքն անգամ ապշած էր: Ասում էր ես էլ չհասկացա, թե ինչ տեղի ունեցավ:

Եվ ուրեմն պարոնայք դատավորներ դուք կփոխե՞ք մի բրդուճ հաց ու պանիրը, մի տոննա անեծքի հետ:

Հանրահավաք սեպտեմբերի 15-ին, որից կսկսվի Սերժիկի պաշտոնանկության գործընթացը

Ինչպես շատերդ ականատես եղաք օգոստոսի 1-ի հանրահավաքի ընթացքում, ժողովուրդն անկոտրում է իր պայքարում և պատրաստ է իրապես գնալու մինչև վերջ: Երբ օգոստոսի 1-ին Երևանում այդքան մարդ է հավաքվում ու իր բողոքի ձայնն է բարձրացնում ՀՀ ինքնահռչակ իշխանությունների ապօրինությունների դեմ, դա նշանակում է, որ այս երկրում իրոք ինչ որ բան այնպես չէ: Դեռ ավելին, նույնիսկ շատ շատ բաներ այնպես չեն, ինչպես պետք է լինեին:

Իսկ ամենակորևոր բանը, որն այնպես չէ և որից բխում են շատ շատ այլ հարցեր, դա ՀՀ իշխանությունը բռնազավթված լինելու հանգամանքն է: Չեմ ասում ՀՀ նախագահի պաշտոնը բռնազավթված լինելը, քանի որ բռնազավթված են իշխանության բոլոր ճյուղերը, նույնիսկ 4-րդը, որը ըստ էության պիտի զսպեր մնացած բոլոր 3-ին:

Ինչևէ օգոստոսի 1-ի հանրահավաքի ժամանակ հստակ խնդիր դրվեց, որ սույն թվականի սեպտեմբերից սկսվում է Սերժիկ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը` ժողովրդական մաքսիմալ մոբիլիզացիայի հասնելու միջոցով: Եվ այդ գործընթացի սկիզբը կդրվի հենց սեպտեմբերի 15-ին:

Առաջարկում եմ քննարկում ծավալել այս թեմայով:

Հանրահավաք` օգոստոսի 1-ին, շուրջօրյա նստացույց մինչ օգոստոսի 1-ը Հյուսիսային պողոտայում

Ինչպես շատերդ ականատես եղաք, հուլիսի 4-ի հանրահավաքը արդարացրեց ընդդիմության և ՀՀ մեծաթիվ քաղաքացիների բոլոր սպասումները, առավել ևս երբ դրա ժամանակ հստակ ուրվագծվեցին պայքարի մոտակա գործողություննները, որոնք նախատեսում են քաղաքական պայքարի ավելի կոշտ մեթոդներ: Փաստորեն Շարժման կողմից հայտարարվեց շուրջօրյա նստացույց Հյուսիսային պողոտայում, որը պետք է եզրափակվի համահանրապետական հուժկու հանրահավաքով օգոստոսի 1-ին: Ու եթե մինչ օգոստոսի մեկը չկատարվեն ընդդիմության պահանջները, ապա այդ օրվանից պահանջելու ենք Սերժիկ Սարգսյանի հրաժարականը:
Ինձ մոտ մի զգացում կա, որ օգոստոսի մեկին լինելու է, Նիկոլ Փաշինյանի նշած, 1.000.000 մարդ, 24 ժամ հանրահավաքը, որը կլինի Սերժիկի ու նրա բաշիբոզուկների վերջը:

Հանրահավաք, հուլիսի 4-ին, Մատենադարանին հարող տարածքում, ժամը 19.00

Ինչպես հունիսի 20-ին Մատենադարանի մոտ անցկացված բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու հուլիսի 4-ին, Մատենադարանին հարող տարածքում, ժամը 19.00: Նախագահը նաև հայտարարեց, որ այս հանրահավաքը հավակնում է լինել մոտ կես-միլիոնանոց:

Այս գրառման մեկնաբանություններում, կարող եք քննարկել մոտակա հանրահավաքի մասին ձեր մտքերը, վերլուծությունները, դատողությունը, և այլն: